Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Շարունակությունն՝ այստեղ։

Դերանուններ

Իմ-առաջին դեմք, սեռական հոլով,եզակի թիվ,անձնական դերանուն

Մենք-առաջին դեմք,ուղղական հոլով,հոգնակի թիվ,անձնական դերանուն

Մեր-առաջին դեմք, սեռական հոլով,հոգնակի թիվ,անձնական դերանուն

Այս-ցուցական դերանուն

Իր-անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ,սեռական հոլով

Որ-հարաբերական դերանուն,

Նրանք-երրորդ դեմք, ուղղական հոլով, հոգնակի թիվ,անձնական դերանուն

Նրա-երրորդ դեմք, սեռական հոլով, եզակի թիվ,անձնական դերանուն

Ես-ուղղական հոլով, առաջին դեմք, եզակի թիվ, անձնական դերանուն

Ո՞վ-հարցական դերանուն,եզակի թիվ,

Ձեզ-տրական հոլով, երկրորդ դեմք, հոգնակի թիվ,անձնական դերանուն

Ո՞ւր-հարցական դերանուն

Ինչպե՞ս-հարցական դերանուն,

Քեզ-տրական հոլով, երկրորդ դեմք,եզակի թիվ,անձնական դերանուն

Քո-երկրորդ դեմք,սեռական հոլով,եզակի թիվ,անձնական դերանուն

Ի՞նչ-հարցական դերանուն

Այն-ցուցական դերանուն

Նա-երրորդ դեմք, եզակի թիվ,ուղղական հոլով,անձնական դերանուն

Այնտեղ-ցուցական դերանուն

Ո՛չ-ժխտական դերանուն

Դու-երկրորդ դեմք, ուղղական հոլով,եզակի թիվ,անձնական դերանուն

Այսքան-ցուցական դերանուն,

Իրեն-տրական հոլով, երրորդ դեմք,եզակի թիվ,անձնական դերանուն

Մեզ-առաջին դեմք, տրական հոլով, հոգնակի թիվ, անձնական դերանուն

Նախադասություններ

Իմ ընկերներին ես շատ եմ սիրում։

Մենք այսօր հրավիրված ենք խնջույքի։

—Մեր տանը մոտիկ մի սրճարան կա, կարող եք այնտեղ գնալ։

Այս տարի մենք շատ դժվարություններ ունեցանք, բայց հիմա ամեն ինչ կարգին է։

Իր հագուստը ինձ գերեց։

Կուզեյի ասել, որ կգամ, բայց չեմ կարող։

—Նրանք կարող են դա անել, ես վստահ եմ։

Նրա մեջ մի յուրահատուկ բան կա։

Ես օրվա մեջ շատ ժամանակ եմ տրամադրում համակարգչին, պետք է ուղղել սխալս։

—Ո՞վ է ցանկանում գնել այս պիճակը։

Հուսով եմ, ձեզ դուր եկավ մեր կազմակերպած միջոցառումը,պարոն։

—Ու՞ր ենք գնում, չէ որ դասը արդեն սկսվել է։

Հիմա ինչպե՞ս ես քեզ զգում, կարիք կա օգնելու։

Քո աչքերի գույնը պարբերաբար փոփոխվում է։

—Ի՞նչ է ձեզ այդքան անհանգստացնում։

Այն, ինչ դու չես հավանում, մեկ ուրիշի համար ամենալավն է։

Նա քեզ օգնություն առաջարկեց, իսկ դու հրաժարվեցիր։

—Միգուցե այդտեղ եմ դրել ակնոցներս,կնայե՞ս։

Ո՛չ, կրկին փորձիր։ Այնքան փորձիր, մինչև ստացվի լուծել։

Դու վստահաբար կարող ես քո մեջ ուժ գտնել սենյակդ հավաքելու համար։

Շատ խանութներ այցելեցինք, բայց այսքան շքեղ զգեստ չհանդիպեցինք։

Ընկերները միշտ օգնում են իրար ու երբեք միմիյանց մենակ չեն թողնում։

Մեզ այսօր երեկոյան հրավիրել էին թռչունների դասընթացի։

Հարցեր և առաջադրանքներ

1.Պատմվածքի հեղինակը ու՞մ հետ էր որսի գնացել:

Հեղինակը որսի էր գնացել Օսեփի հետ։

2. Ո՞ր կենդանու որսն էր տարածված Եղնուտի կիրճում:

Եղնուտի կիրճում տարածված էր եղջերուի որսը։

3. Տարիներ առաջ Օվակիմ բիձու գլխով ի՞նչ էր անցել:

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։

4. Ի՞նչ համեմատություն անկացրեց Օվակիմ բիձան եղնիկի մոր և երեխայի մոր միջև:

Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․

5. Քո կարծիքով, կենդանական աշխարհը ինչո՞վ է նման / նաև տարբեր/ մարդկային աշխարհին:

Բնությունն առանց մեզ կարող է գոյություն ունենալ, իսկ մենք առանց բնության՝ ոչ։ Բնությունից ու կենդանական աշխարհից էլ ծնված է մարդը, և ունի շատ նմանություններ։ Բայց ամեն դեպքում մարդը կատարելագործված արարած է, և կենդանիներից տարբերվում է ինտելեկտով, և միայն մարդուն բնորոշ հատկանիշներով։

6. Բնության մեջ ի՞նչ գեղեցկություններ ես տեսնում, ո՞րն է քեզ համար ամենակարևորը:

Կյանքիս բաղկացուցիչ մասն են կազմում կենդանիները։ Նրանց շատ-շատ եմ սիրում, և բնության մեջ ամենակարևորն են ինձ համար։ Շատ եմ սիրում նաև տարբեր երկրների յուրահատուկ երևույթները դիտելը։ Բնության մեջ ամեն ինչ գեղեցիկ է, մինչ դրան ձեռք չեն տվել։

7. Ի՞նչ պատմություն էր անցել որսկան Փիրումի գլխով:

Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

8.Ինչո՞ւ է որսկանությունն անիծված՝ ըստ մեր պատմվածքի հերոսների:

— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ 

9.Կնկատեի՞ր եղջերուի գեղեցկությունը, թե՞ նրան կդիտեիր որպես որս:

Քանի որ ես որսկան չեմ, իհարկե կնկատեյի եղջերուի գեղեցկությունը։ Ես շատ եմ սիրում կենդանիներին և միշտ նկատում եմ նրանց գեղեցկությունը։

10. Նկարագրիր պատմվածքի եղջերուին քո բառերով, բայց հեղինակի նկարագրությամբ ներշնչված:

Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Նա ուներ երկար վիզ, թուխ դունչ, ու դա աշխարհի ամենագեղեցիկ հայացքն էր։

11. Հեղինակն ինչո՞ւ ամաչեց խոսել իր զգացածի մասին, երբ տեսավ վիրավոր եղջերուին:

Կարծում եմ երբ հեղինակը տեսավ գեղեցիկ ու չնաշխարհիկ եղնիկին, խղճաց նրան, և ամաչեց, որ եկել է նրան որսալու։

12. Նկարագրի՛ր հեղինակին և որսկան Օսեփին:

Որսկան Օսեփը փորձառու որսկան էր, հաղթանդամ, և արդեն նրա համար սովորական էր որսի գնալը։ Հեղինակը տարիքով մեծ չէր, ուներ սիրտ ու խիղճ, գեղեցիկը նկատելու ու գնահատելու կարողություն։ Հեղինակի զգացումները ինձ շատ են բնորոշ, սակայն ես չեմ մեղադրում որսկան Օսեփին իր արարքի համար։

13. Ինչու՞ պատմվածքի հեղինակի համար կյանքը տգեղ թվաց, ի՞նչ հասկացար ստեղծագործության վերջին տողերից:

Նա տեսել էր եղնիկի գեղեցկությունը, զգացել աննկարագրելին։ Եվ երբ նա տեսավ որ այդ գեղեցկությունը կորչում է իր հարազատի ձեռքով, կյանքն ու բնությունը տգեղ թվացին, քանի որ բացակայում էր մի մեծ ու նշանակալի գեղեցկություն։

Բոլորիս կյանքում էր այդպես է։ Երբ սատկում է մեր կենդանին, կամ տեսնում են տեսանյութեր որսորդության մասին, սկսում են մտածել մահվան ու տգեղ կյանքի մասին։

14.Ի՞նչ սովորեցրեց քեզ Թումանյանի «Եղջերուն» պատմվածքը:

Պատմվածքն ինձ սովորեցրեց գնահատել ու սիրել կյանքը, տեսնել գեղեցիկն ու ամեն ինչ անել այն պահպանելու համար։

15. Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները՝ հարստացնելով բառապաշարդ:

Թվանք-զենք

Դափումը-սարի վրայի հանգստյան տուն

Բուղա-որձ եղջերու

Դասի հղումը

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։

Որպեսզի նրան չտարբերեն մարդուց, նա իր արջևի երկու ձեռքերը դնում է դոշին, ու քայլում հետևի ոտքերով՝ մարդու նման։

Պատմվածքի տարբերակը

 Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի։

2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։

Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի հաստլիկ մերուն ունեինք․ ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։

3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։

Առավոտյան Ավագը գնաց տուն հրացանի հետևից, որպեզի կարողանան պաշտպանվել գազաններից։

4․ Մոշուտում ի՞նչ պատահեց հեղինակի հետ։

Հեղինակը գնացել էր արջի բնի մոտ ու մոտակայում տեսնում է մոշուտ։ Որոշում է մոշ ուտել ու մոտենում է մոշուտին։ Բայց մոշ ուտելու ընթացքում պարզվում է, որ նա կանգնել է արջի վրա։ Ու էսպես մի որոշ ժամանակ հեղինակը պայքարում է արջի հետ։

6․ Ինչպե՞ս փրկվեց Ավագի ընկերը արջից։

Ավագի ընկերոջը օգնության է հասնում շունը, որը վարդապետի շուն էր ու գիտեր արջերի թույլ կողմը։ Բայց միևնույն է նա չի կարողանում փրկել Ավագի ընկերոջը, և նա ինքն է իրեն օգնում։ Շունը կծում է արջի ականջները, բայց նա էլ թափ է տալիս վրայից ու շանը խփում, սա էլ վնգստալեն փախնում է։

Ամեն ինչում մարդուն գիտելիքն է օգնում։ Ավագի ընկերը գիտեր, որ եթե արջը իմանում է որսը մեռած է, թողում է որ հնանա։ Էսպես նա շունչը պահում է, մինչև արջը գնում է գերանդի բերի դնի վրեն, սա փախչում է այդտեղից։

7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․գրի՛ր։

Արջերը էսպիսի մի սովորություն ունեն։ Երբ որս են անում, գնում ականջ են դնում, տեսնեն կենդանի է, թե՞ ոչ։

Այստեղ էլ դնում եմ հետաքրքիր տեղեկություններ արջերի մասին։

1. Մոտ 5-6 միլիոն տարի առաջ հայտնվեցին արջեր: Սա կենդանու բավականին երիտասարդ տեսակ է:
2. Արջերի ամենամոտ հարազատները աղվեսներն են, շները, գայլերը:
3. Ամենամեծ տեսակը սպիտակ արջն է: Նրանց քաշը հասնում է 500 կիլոգրամի:
4. Արջերը կոչվում են ոտքաթաթ, քանի որ նրանք ապավինում են կամ 2 ձախ թաթերին կամ 2 աջ թաթերին: Նրանց քայլելու պահին թվում է, թե նրանք շալակում են:
5. Արջերն ունեն բրդի 2 շերտ:
7. Արջերն ունեն հիանալի արձագանքներ, չնայած նրանք բավականին դանդաղ կենդանիներ են:
8. Արջերը, որոնք ապրում են անտառում, ունակ են ծառեր բարձրանալ:
9. Արջի կաթն ունի 4 անգամ ավելի էներգետիկ արժեք, քան կովի կաթը:
10. Արջերի բոլոր տեսակները ամենակեր են, միայն սպիտակ արջն է ուտում զուտ միս:

8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։

Պատմվածքը ինձ դուրս եկավ այն առումով, որ Ավագի ընկերը իր ունեցած գիտելիքները կարողացավ օգտագործել ճիշտ վայրում, առանց խուճափի, ինչն էլ փրկեց իր կյանքը։ Ես դժվար թե կարողանայի արջ տեսնելուց հետո կարգին պահել շնչառությունս, հատկապես չշնչել մի քանի վայրկյան։

Դասի հղումը

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ամբողջությամբ կարդալ պատմվածքը, բաժանել մասերի և վերնագրել յուրաքանչյուր մասը։

<<Գելը>>, <<Նանիի անեծքը>>, <<Տղա Սիմոնն>>, <<Սոված գիլը>>, <<Խորամանկ Ավոն ու Ծիրան կովը>>, <<Գելի վախերը>>, <<Քեռի Անդրիասն ու իր պատմությունը>>, <<Ուստա Սարգսի զուռնա դհոլը>>, <<Անհամբեր հայրն ու թոկը>>, <<Գիլը շատ վտանգավոր է>>, <<Գիլը շան նման կենդանի է>>։

2․Ըստ հեղինակի՝ ինչպիսի սովորություն կար սարերում։

Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները
կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա,
ի՛նչ չկա աշխարհքում։

3․Ինչու՞ հանկարծ շները սկսեցին հաչել։

Շնորը սկսեցինք հաչել, քանի որ տեսել էին ոնց էր գելը գյուղ մտնում։ Ասում են նաև, որ գիլի վրա ուրիշ ձև են հաչում, մարդու վրա ուրիշ ձև։

4․ Ըստ գյուղացիների պատմածի՝ գայլը ի՞նչ հնարքի միջոցով է հարձակվում ոչխարի հոտի վրա։

Մինը ոչխարիցը մոտիկ տապ է անում կամ եթե աջողեցնում է՝ հենց ոչխարի միջին է
տապ անում, մյուսը գալիս է երևութք ըլում, խաբսը տալիս, շանն ու չոբանին առնում
փախչում։ Տապ արած ընկերը ետևիցն էս խառնակ ժամանակը ոչխարը տանում է։

5․ Ուշադիր կարդա այն հատվածը, որտեղ պատմում են գելի հարձակումների մասին՝ նախրի, ձիու, այծի, էշի և ինչպե՞ս են նրանք պաշտպանվում։

Տավար

Տավարիցը մինը գոռաց թե չէ, ամբողջ տավարը հասկանում է բանն ընչումն է,
որովհետև գիլի գոռացնելն ուրիշ տեսակ է․ իսկույն բոլորը հավաքվում են, քամակքամակի տալիս ու պոչները դեմ անում, կանգնում․․․

Ձի

Ձին գիլի հոտն առավ թե չէ, ականջները սրում է, փռռացնում, փռնչացնում, ու
ձեռաց բոլոր ձիերը հավաքվում են մի տեղ։ Մադիանները իրենց քուռակները
մեջտեղն են առնում ու նրանց շրջապատում կանգնում, երեսները, դեպի ներս,
քամակները դեպի դուրս— գելերի կողմն արած՝ քացիները պատրաստի։ Ու աստուծ
հեռու տանի, թե մի գել մոտեցավ։ Բայց կռվում գիլի համար ամենավտանգավորը որձ
ձին է։ Որձ ձին մադիանների հետ շրջանի մեջ չի մտնում։ Բաշը թափ տալով ու
փռռացնելով կատաղի պտտվում է շրջանի չորս կողմը, հարձակվում է գելերի վրա ու
առաջն ընկած՝ գելին տրորում, ջարդում առաջի ոտներով կամ քացու մի զարկով
փռում գետին։
Եթե մադիանը մենակ է, քուռակը դոշի տակն է առնում ու կանգնում։
Մենակ ձիու էս կողմն, էն կողմն է թռչում գելը ու հանկարծ վրա է թռչում բողազիցը
բռնում կամ մի զարկով փորը պատռում։ Երբեմն քնթիցն էլ է բռնում, շունչը
կտրացնում։ Երբեմն էլ ձիու առաջն է ընկնում ու փախսը տալիս, իբրև թե վախենում
է. ձին էլ դունչը տնկած ետևիցն է ընկնում, իբրև թե հալածում է։ Հանկարծ ետ է
դառնում ու բռնում։

Էշ

Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում… Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։

Այծ

-Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է
ճղղում, որ գելը թող է անում, փախչում։

6․ Ըստ քեռի Անդրիասի՝ ինչի է ընդունակ սոված գելը։

Սոված գելն անգամ խմբերով մարդկանց վրա կհարձակվի սոված ժամանակ։ Կամ երկար ճանապարհը երկու րոպեjում կանցնի և կհայտնվի կողքդ։

7․ Ուշադի՛ր կարդա շորագյալցի Ավոյի գլխին եկած պատմությունը։

Ընթերցել եմ

8․ Նկարագրի՛ր Ավոյի արարքը․ի՞նչ կանեիր դու նրա փոխարեն։

Ավոն բավականին խելամի երիտասարդ էր, և արագ կողմնորոշվեց։ Թեև կովը սատկեց, բայց նա փրկվեց, վերջիվերջո մարդը եսասեր կենդանի է։ Ես նույնպես կտայի կովի կյանքը ինձ փրկելու համար։

9. Ինչի՞ շնորհիվ փրկվեց Ավոն:

Ավոն փրկվեց իր ունեցած գիտելիքի և խորամանկության շնորհիվ։

10. Ըստ պատմվածքի՝ ինչպիսի՞ կենդանի է գայլը. ի՞նչ հատկանիշներ ունի, ինչպե՞ս է որս հայթայթում, գիլի բոլուկն ինչքանո՞վ է վտանգավոր, որտե՞ղ և ինչո՞ւ:

Գելը, երբ որ կուշտ է, շատ վախկոտ կենդանի է։ Բայց հիմա սկսվում է գիլի դժար ժամանակը։ Ձմեռը գալիս է, անտառի որսը դժվարանում է, ապրանքը սարից ցած է գալիս՝ տուն է մտնում։ Գիլի ապրուստը կտրվում է։ Սովը որ նեղացնի՝ գեղ էլ կմտնի, դեռ տուն էլ։ Գիլի բոլուկն հարձակվում է խմբերով, երբ սոված է լինում, ու հիմնականում սարերում կամ դաշտերում։ Այն շատ վտանգավոր է, սոված ժամանակ անգամ կարող է մարդ հոշոտել մի կողմ դնելով վախը։

11. Ինչի՞ց են վախենում գայլերը. ի՞նչ էր անցել քեռի Անդրիասի գլխով, և ինչի՞ շնորհիվ փրկվեցին նա ու որդին:

Գայլերը շատ են վախենում կրակից։ Քանի որ քեռի Անդրիասը դա գիտեր, մի ծառ է հրդեհում, ու էդ կրակով էլ պաշտպանվում գազաններից։ Կրակը նաև օգնում է, որ գյուղից գան և գտնեն նրանց իրենց կրակի օգնությամբ։

12. Ինչո՞վ էր հետաքրքիր ուստա Սարգսի պատմությունը:

Այնքանով էր հետաքրքիր, որ նրանք գայլերից պաշտպանվել են զուռնա դհոլի միջոցով։ Այն ուժեղ խփել են, ու գայլերը կարծես պար են բռնել դրա շուրջ, մոռանալով որս անելու մասին։

13. Ի՞նչ դժբախտություն էր պատահել համագյուղացի Եղոյին:

Եղոն շատ հոգատար հայր էր, բայց միևնույն ժամանակ անհամբեր, որի հետևանքով էլ տուժեց։ Նրա երեխան հիվանդացել էր, և որոշել էր կեսգիշերով շտապ գյուղ հասնել, երեխայի մոտ։ Ճանապարհին գայլերը շրջափակում են նրան։ Նա գիտեր, որ գայլերը վախենում են թոկից, և թոկը հետևից քարշ տալով գնում էր նրանց միջով, իսկ գայլերը հեռանում էին։ Պատահաբար թոկը պոկվում է, և գայլերը վրա են տալիս։ Առաջին պատահածին թրով խփում է, և մյուսները վրա են հասնում վիրավորին, բայց միայն նրանով չեն բավարարվում։ Կրկին հարձակվում են։ Այս անգամ Եղոն ուզում էր նորից թրով խփել, բայց այն իր տեղից դուրս չէր գալիս, քանի որ արյունը չորացել էր թրի վրա և այն կպցրել պատյանին։ Եվ այսպես գելերը հարձակվում են, հոշոտում են և՛ Եղոյին և՛ ձիուն։

14. Գայլերից ազատվելու ինչպիսի՞ ընդունված ձևեր կային տարբեր երկրներում:

Տերություններ կան, որ աոանձին վարձատրութիւն են տալիս գել սպանողներին։ Կանոնավոր կռվում են գիլի դեմ։ Դրա համար էլ էնպես, տերություններ կան, որ մեջներն էլ գել չկա․ օրինակ՝ Անգլիան, Գերմանիան…

Ինչպես ասի՝ տերություններն առանձին վարձատրություն կամ պարգև են տալիս ամեն մի սպանած գիլի համար, որսկաններն էլ աշխատում են շատ գել սպանեն, որ շատ փող ստանան։ Մինչև անգամ կազմակերպված ընկերություններ կան, որ միայն գիլի որսի համար են։ Էնպես երկիր էլ կա, օրինակ՝ Իսպանիան, որ եթե տերությունը չի վարձատրում գել սպանողին, ժողովուրդն է վարձատրում։ Սպանողը գելը գցում է իշի կամ ձիու վրա ու գեղեգեղ ման ածում, ապրանքատեր երից փող է հավաքում։ Եվ ամենքն էլ ուրախությամբ տալիս են։

Ռուսաստանի ձնոտ դաշտերումն էլ մի ուրիշ տեսակ որս են անում։ Ձիով ընկնում են
գիլի ետևից։ Ծնկահար ձյունի մեջ թաղվելով՝ գելը զոռով է վազում և շուտ էլ հոգնում
է։ Ետևիցը հասնում են՝ հենց տեղնուտեղը դագանակով սպանում։ Բայց ամենից շատ
գիլին կոտորում են թույնով։ Սատկած ոչխարը մաշկում են, միսը շերտ-շերտ
կտրատում, արանքները թույն են լցնում, ետ նորից մորթին վրեն քաշում ու տանում,
գիշերը հանդերում վեր գցում։ Սոված գելեր — գալիս են ուտում ու տեղնուտեղը
կոտորվում։

15. Ի՞նչ համեմատություն բերեց քեռի Անդրիասը գայլերի և շների միջև: Հնարավո՞ր է ընտելացնել գայլին:

Այո, իհարկե հնարավոր է։ Ամեն դեպքում գայլերը նույնպես պատկանում են շների ցեղին։ Եթե գայլին էլ շան պես վերաբերվեն, կերակրեն, ապա նա էլ վնաս չի տա, մի բան էլ կպաշտպանի։ Նրանք ապրում են և ձագեր են ունենում նույն քանակի և նույն չափով։

Քեռի Անդրիասի խոսքերը

Որ էն շունն էլ չոլերը գցես, անտեր, սոված թողնես, հալածես, կվայրենանա, կդառնա գիլի պես մի բան, էլի։ Ինչպես որ էն սոված, վայրենի գելն էլ, որ բերես կուշտ պահես, պահպանես, խնամես, կընտելանա, կդառնա մեր շան պես տանու կենդանի։

16. Հավանեցի՞ր պատմվածքը. քո կարծիքը մի քանի նախադասությամբ շարադրիր պատմվածքի շուրջ:

Այո, իրոք ես այն շատ հավանեցի։ Պատմվածքում ներկայացվում էր մի կենդանի, որին բոլորս ծանոթ ենք մանկուց։ Բայց գայլն ունի շատ նրբություններ, և ինչքան էլ որ գազան է, նորմալ վերաբերմունքից կարող է ընտելանալ, և անգամ օգնել ընտանիքին։ Կարծում եմ պատմվածքը նաև ուզում է ասել, որ ձեզ շրջապատող մարդկանց ճանաչեք երկու կողմից, միգուցե դուք կարողանաք փոխել նրան, ինչպես մի բարի ընտանիք գայլերին։

17. Պատմվածքից դո՛ւրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները, քեզ անծանոթ բառերը, դարձվածքները և բառարանների օգնությամբ բացատրի՛ր դրանք:

Կաղկանձյուն-հաչոց, ոռնաց, վնգստոց

Կլանչոց-շատ աղիողորմ հաչոց

Բոլուկ-ոհմակ

Դամքաշ-զուռնի ձեն պահող

18. Ի՞նչ յուրահատկություն նկատեցիր Թումանյանի լեզվում:

Թումանյանը խոսում էր իր հարազատ բարբառով, որը շատ էր գեղեցկացնում պատմվածքը, թեև կային անհասկանալի բառեր։