Փետրվարի 26-ից մարտի 3

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներին են․

Ներկյացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։

Անձրևաորդերը,բնակվելով հողի մեջ,փխրեցնում են այն և նպաստում հողի բերրիացմանը։Ներեիսներով սնվում են արժեքավոր այնպիսի ձկնատեսակներ, ինչպիսին թառափներն են։ Պալոլոն իր հերթին սնունդ է մարդկանց համար։

  1. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։

Բժշկական տզրուկն օգտագործվում է մարդու որոշ հիվանդությունների բուժման համար։

  1. Անձրևորդերի բազմացում։

Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ աշխատելու ենք հետևյալ առաջադրանքների շուրջ․

  • Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
  • կլոր որդերի կառուցվածք և բազմազանություն և կենսակերպ
  • Մարդու ասկարիդի բազմացում
  • Նոր դասագիրք-էջ՝ 89-91

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը:

Տափակ որդերը երկկողմանի հարթություն ունեն, նման են ժապավենի։Նրանց մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ։ Մարմինը արտաքինից պատված է մաշկամկանային պարկով։ Վերջինս էլ բաղկացած է արտաքին թաղանթից, որի տակ գտնվում են մկանները։

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը։

Կլոր որդերը երկարացված են, և զուրկ են հատվածավորությունից։ Լայնակի կտրվածքներում կլոր են։

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ։

Մակաբույծ են անվանում այն օրգանիզմերը, որոնք ապրում են մեկ այլ օրգանիզմի հաշվին։

  1. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում։

Ասկարիդները բազմանում են միայն սեռական ճանապարհով։ Բաժանասեռ օրգանիզմներ են։ Վերարտադրողական օրգանները նման են ոլորված խողովակների։ 

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին․

1.Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները։
Ձկները, ի տարբերություն մյուս կենդանիների,ունեն լողակներ(օգնում են շարժվել ջրում),թեփուկներ(պաշտպանում են արտաքին միջավայրից և վնասվածքներից) և խռիկներ(օգնում են շնչել)։Ժամանակակից ձկները ողնաշավորների ամենատարատեսակն են,շուրջ 36000։ Բաժանվում են երկու հիմնական խմբի`կռճիկային դաս և ոսկրային դաս։

2.Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում։
Նրանք կարգավորում են կենդանիների քանակը բնության մեջ։ Սնունդ են հանդիասում այլ կենդանիների և հատկապես`մարդու համար։ Նրանք մեզ տալիս են միս,ձկնկիթ,ձկան յուղ,ձկան ալյուր և այլն։

3.Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա կարելի է տարբերակել ոսկրային և կռճիկային ձկներին։

Նրանց հիմնական տարբերությունն այն է,որ կռճիկային ձկների ողնաշարները կառուցված եմ կռճիկներից,իսկ ոսկրայիններինը` մասամբ կամ ամբողջությամբ ոսկորներից։

Սովորողներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք ․

Լրացուցիչ նոր աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի:

Կրիա,մողես,օձ,ձուկ։

  1. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն:

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով:

Կլանի պատերին նշտարիկը ունի 150 զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:

  1. Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները:

Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:

  1. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները:

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները: