Գիտե՞ք, որ գարուն է արդեն Շարադրություն

Արդեն գարուն է: Ձմեռը իր տեղը զիջել է գարնանը: Իսկ դուք գիտեք՞ գարունը ինչպես է գալիս։ Գարոնը, որ գա եղանակը կտաքանա անձրևները պատրաստվում են վերադարնալ։ Գարունը գալիս Է սիրուն ։ Ծաղիկները սկսում են ծաղկել, ծառերը սկսում են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Մարդիկ հանում են իրենց տաք վերարկուները ու հագնում են գարնանային բաճկոն: Գարնանը մայրիկների ու կանաց տոնն է: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով: Գարնանը ես սիրում եմ զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ: