Եղիշե Չարենցի Մենք բոլորս

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր —
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Ես ընտրեցի այս բանաստեղծությունը որովհետև այն կարծես թե պատմում է մեր աոօրյա կյանքի մասին։

անծանոթ բառեր

տրտում- Տրտմությամբ լցված, տրտմություն ապրող

խնդություն-Բերկրություն, խինդ, ուրախություն

հոգնաբեկ-Հոգնելով ջարդված, շատ հոգնած