Գրաբար հատվածները դարձնել աշխարահաբար, ուշադրություն դարձնել գրությանն ու արտասանությանը։ (բառարանի օգնությամբ)

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ (Սող․ առակներ)

Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը

Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)

Դուք եք աշխարհի լույսը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ:
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր, քանի ձևով կարող ես։

Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

Չհագենա աչքը տենալով և չլցվի ականջը լսելով

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե

Թող գովի քեզ ընկերը, օտարը, ոչ թե բերանդ և շրթունքը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք ԺԷ, 13)
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Ով բարության փոխարեն չարություն անի, չարը նրանից անպակաս կլինի։

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.

Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։

Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

Ե) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք ԺԸ, 13)

տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրան

Ով պատասխան է տալիս մինչև խոսքի լսելը՝ նրան անմտություն և նախատինք։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։
Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։

Զ) Ընկալարուք զխրատեւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։ (Առակք Ը, 10-11)

ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)

Ընկալեք խրատս, ընտրեք գիտությունը, այլ ոչ ոսկին ու արծաթը։ Իմաստությունն ավելի լավ է, քան քարերը պատմական։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, գիտությունն ու իմաստությունն ավելի լավ են, քան ոսկին, արծաթն ու թանկագին քարերը։

է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս Ե, 25)
լե՛ր — եղի՛ր
ընդ ոսոխի քում — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ

Եղիր արդարամիտ քո թշնամու հանդեպ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:

Ը) Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ (Մատթեոս Դ, 4)

ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից

Միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից

67. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելովա) ուղիղ իմաստով,բ) որպես դարձվածք:Ձեռքով անելՄայրիկս խմորը ձեռքով էր անում։Առավոտյան քույրիկս ինձ ձեռքով արեց։Աչքը մտնելՓոշին աչքս էր մտել։Ես իմ հայոց լեզվի ուսուցչի աչքն էի մտել։Ձեռք մեկնելԸնկերս ինձ ձեռք մեկնեց, որ բարևի։Ես ընկերոջս դժվար պահին ձեռք մեկնեցի։(ինչ-որ բանի) տակ մտնելԱրհեստավորը մեքենայի տակ էր մտել, որպեսզի մեքենան սարքեր։Ես ծրագրավորման տակ էի մտել։68. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելովա) ուղիղ իմաստով,բ) որպես դարձվածք:Ձեռք բերելՄի մարդ ապակե աման ձեռք բերեց։Աչքից ընկնելԱչքիս վրա ճանճ էր կանգնել, սպանեցի, ընկավ աչքիցս։Աշակերտը ուսուցչի աչքից ընկավ։Լույս տեսնելԵրկնքում մի լույս տեսա, պարզվեց աստղ է։Հացը ցամաք ուտելՄայրիկս սիրում է հացը ուտել թացացրած, իսկ ես ցամաք։Եղբայրս հացը ցամաք է ուտում։71. Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:Կոտրվելգտնելամբողջովինվերադարձնելագահուրախանալժլատ, իհարկեշոշափելհառաչել:Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց:Մի մարդ ժլատ հարևանից կավե աման վերցրեց:Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ:Ամանը պատահաբար կոտրվեց:Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ:Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ժլատին վերադարձրեց: Ժլատը ուրախացավ:Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց.Բայց մարդը ագահ է չէ՞. երբ շոշախեց ամանին, հառաչեց.-Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:-Նորը, իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

61․ Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով: Օրինակ

Մարդը որ բարի ու ներողամիտ լինի, ավելի քիչ հիվանդ կլինի:-
Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:

Անտառը ոչ մեկի թշնամին չէ:
Անտառը բոլորի բարեկամն է։

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և մասամբ հալված է: Այնտեղ շատ տաք է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կառուցվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Զարմանալի նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն անթափանց ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա թափանցիկ ապակին պատրաստ է:

Զարմանալի նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն թափանցիկ ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա անթափանց ապակին պատրաստ է:

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ծուռ ու նեղ լինելը շատ խիստ էին պահպանում:

Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր է հավաքվել, և արևի գույնը փոխվել է:

Ոմանք գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր է ցրվել, և արևի գույնը փոխվել է:

  1. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

    Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
    Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
    Դուրսը քահանա, ներսը սատանա:
    Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր:
    Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի։
    Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:
    Նույնանուններ
  2. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:
    Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:

Հրել

Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Հուր

Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:

Անի քաղաք

Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:

Անել

Երազում էր տեսնել այդ երկիրը:

Տենալ

Երազում էր տեսել այդ երկիրը:

Տեսել

  1. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
    Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:

Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:

Սրի, աղի, որդի, գնում է:

Դանակդ սրի՛ նոր կտրի
Նրանք սրի քաշեցին թշնամուն

Աղի արցունք թափել
Այսօրվա ապուրը շատ աղի էր ստացվել

Հորաքրոջս որդին շատ խելացի է

Հայրս գնում է աշխատանքի
Քույրս գնում է մրգեր ամեն օր

  1. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:ա) Երկարել, ձգվել:Նրանց ուղևորությունը շատ էր երկարել։Աղվեսը վիզը ձգեց, որ հասնի խաղողին։բ) Աղքատ, խեղճ:Չկարդացող մարդու բառապաշարը աղքատ է։Բոլորը ցանկանում էին օգնել խեղճ մարդուն։գ) Գույն, երանգ:Կանաչ գույնը ինձ դուր է գալիս։Անտառը հրաշալի է աշնանային երանգներով։

52․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:Իջնել — կռանալ, թեքվել, ծռվել, կքվել, խոնարհվել, հակվել, ճկվելսահմանել — կարգել, հաստատել, որոշելհափշտակել — խլել, գողանալ, կորզել, պոկել, շորթելշռայլել — վատնել, ծախսել, քամուն տալ, մսխելհոշոտել — բզկտել, գզգզել, ծվատել, պատառոտել

  1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:Երկչոտ — անարիՎտիտ — նիհարՀռչակավոր — ականավորՎճիտ — ականակիտՉար — մեղավորՆախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցությունն ունեցավ նրանց առաջնորդը:Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:Առավոտներն էլ չէին երգում:Գառնուկները հոտոտում էին հողը:

Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա։1․Տեքստից դուրս գրիր հնգական միավանկ և բազմավանկ բառեր, վանկատիր։Պաշտպանեց — պաշտ-պա-նեց, ներկայացրած — ներ-կա-յաց-րած, տեղում —տե-ղում, նորից — նո-րից, երկու — եր-կուՆույն, վաղ, նա, այդ, մի2․Տեքստից ընտրիր հինգ բառ՝ գրելով նրանց հոմանիշները։Գործ — աշխատանքՄեծ — խոշորՆորից — կրկինԴոկտոր — պրոֆեսորՎաղ — շուտ3․Վերնագրիր տեքստը։<<Դոկտոր Թոռնի վարկածը>>

Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները (հարկ եղած դեպքում օգտվել էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանից» nayiri.com)Ավտոմեքենան, հազիվհազ հաղթահարելով խորդուբորդ ճանապարհի արևելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երգներանգ մարգագետինները, ցորենի դեղնազոծ արտերը, ալպյան զմրուխտյա արոտավայրերը։ Հորդառատ անձրև էր տեղում՝ թրչելով մեքենայի ապակիները պղտոր, անթափանց կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղղաբերձ ժայռերի վրայով և ջարդուխուրդ կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր ամպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ հանդարտվում էր, և լսվում էր տեղատարապ անձրևի միալար խոցը։ Նստած թափքում՝ Անանյան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր, խառնիճաղանջ մտքերը որդի պես կծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ լույսեր նշմարվեցին։ Անանյայի սիրտը թրթռաց։ Նա անբառբառ մի աղոտք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։

⦁ Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:

Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, հանպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:

⦁ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

⦁ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց
կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

⦁ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմնել մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լոծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափալը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվարքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվարքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրիությունները երևում էին:

⦁ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

⦁ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

    Սիրտն անհանգստությունից թրթռում էր ու կարծես մի պահ կանգ առավ:
    (թրթռալ,թռվռալ)
    Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
    Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)
    Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում: (գռգռալ, գրգռել)
  2. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

    Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
    Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
    Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
    Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
    Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
    Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

⦁ Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:

Բառի սկզբնամասում և-ը դառնում է Եվ
Այս բառերը հատուկ անուններ են։

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:

Այս բառերը ուրիշ լեզուներից են վերցված։

⦁ Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Այս բառերը բարդ բառեր են, որոնց առաջին արմատը վերջանում է ե-ով, իսկ մյուս արմատը սկսվում վ-ով

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Այս բառերը բարդ բառեր են, որոնց առաջին արմատը վերջանում է և-ով։

⦁ Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, Եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:

⦁ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Այս բառերը սկսվում են ան նախածանցով